Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

22 Հունիս, 2025 16:00
Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

Թուրքիան լրջորեն անհանգստացած է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության սրման՝ համաշխարհային մակարդակով։

Այս մասին ասված է հանրապետության ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ։

«Թուրքիան խորապես անհանգստացած է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով: Ներկայիս իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության սրման համաշխարհային մակարդակի:

Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարը իրականանա:

Մենք միշտ ուշադրություն ենք հրավիրում տարածաշրջանում հակամարտության ռիսկի վրա, որը սկսվել է Իսրայելի ագրեսիայից, տարածելով և ապակայունացնելով անվտանգության իրավիճակը: ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա այս ռիսկը հասցրեց ամենաբարձր մակարդակի»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի  բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա: 

Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Լրահոս

Դիտել ավելին