Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը. Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

23 Հունիս, 2025 20:00
Մեկնարկել է ամառային զորակոչը. Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ:

Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին