Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության վերաբերյալ հարցեր

27 Հունիս, 2025 11:30
Արարատ Միրզոյանը ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության վերաբերյալ հարցեր

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ դիրքորոշումը։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում ՀՀ մոտեցումները ևս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են ՇՀԿ ստեղծման հիմքում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անխախտելիություն։

Երկուստեք ընդգծվել է ներկայիս պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։

Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն արդեն իսկ դրական արձագանքների են արժանարել նաև ՇՀԿ մի շարք անդամ պետություններ:

Լրահոս

Դիտել ավելին