Կարևոր իրադարձություններ

Թալանել են Աբովյանի քաղաքապետի տան մոտ կայանված BMW-ն

16 Հուլիս, 2025 15:45
Թալանել են Աբովյանի քաղաքապետի տան մոտ կայանված BMW-ն

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տան հարևանությամբ կայանված BMW-ից գողություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են աջակողմյան հայելին ամբողջությամբ և ձախ կողմի հայելին:

Դեպքի փաստով Քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր 31-ամյա Վահագն Ե.-ին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

 Տուժածը Երևանի բնակիչ է, որը գիշերը այցելել է Առինջ՝ իր բարեկամի տուն՝ խնջույքի մասնակցելու ու տաքսիով է վերադարձել Երևան: Առավոտյան եկել է Առինջ, որ ավտոմեքենան տեղափոխի և այն հայտնաբերել է թալանված:

Լրահոս

Դիտել ավելին