Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին՝ ազատ արձակել բոլոր գերիներին

04 Սեպտեմբեր, 2025 16:00
Դոնալդ Թրամփը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին՝ ազատ արձակել բոլոր գերիներին

Դոնալդ Թրամփը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին՝ ազատ արձակել բոլոր գերիներին: Նա խոստացել է, որ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի:

Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի՝ կվերադարձնի գերիներին. փոխարենը ակնկալում է, որ իսրայելական կողմն էլ կազատի բանտերում պահվող պաղեստինցիներին:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցնել, իսկ ՑԱՀԱԼ-ը դուրս գա Գազայից: Նաև պատրաստ ենք ստեղծել ազգային անկախ վարչակազմ, որը կղեկավարի Գազայի հատվածը»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ:

Իսրայելը քարոզչական խաղ է որակել շարժման հայտարարությունը: Բենիամին Նեթանյահուի աշխատակազմից կրկնել են՝ պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ է, որ պատանդները վերադարձվեն, ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, Գազայի հատվածն ապառազմականացվի, տարածաշրջանում անվտանգության վերահսկողությունը փոխանցվի Իսրայելին, և ստեղծվի քաղաքացիական այլընտրանքային կառավարություն, որը չի սպառնա Իսրայելին:

Այս ֆոնին Իսրայելում ցույցերը շարունակվում են: Ակցիայի մասնակիցները պահանջում են Նեթանյահուից գործարք կնքել, դադարեցնել պատերազմը և վերադարձնել գերիներին:

Լրահոս

Դիտել ավելին