Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը հաստատել է Սարհատ Պետրոսյանի զրպարտության մասին վճիռը․ AM իրավաբանական ընկերություն

03 Հոկտեմբեր, 2025 15:02
Վերաքննիչ դատարանը հաստատել է Սարհատ Պետրոսյանի զրպարտության մասին վճիռը․ AM իրավաբանական ընկերություն
AM իրավաբանական ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որում հայտնում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը ևս հաստատել է, որ Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը զրպարտել է AM իրավաբանական ընկերության հաճախորդ Ավետիք Էլոյանին։
 
Ըստ տարածած հաղորդագրության՝ Վերաքննիչ դատարանը հաստատել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն առ այն, որ Սարհատ Պետրոսյանի կողմից արված արտահայտությունները զրպարտություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Առաջին ատյանի դատարանը դեռևս 2023 թվականին պարտավորեցրել էր Պետրոսյանին հրապարակային հերքում տարածել ինչպես «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքում, այնպես էլ իր ֆեյսբուքյան էջում։ Վերաքննիչ դատարանը, թողնելով ուժի մեջ առաջին ատյանի որոշումը, մասնակի փոփոխություն է կատարել՝ փոխհատուցման չափը սահմանելով 250.000 դրամ։
 
Գործը ներկայումս բողոքարկված է Վճռաբեկ դատարանում։

Լրահոս

Դիտել ավելին