«Լիլի» դարպասապահը «Ռոմայի» հետ խաղում երեք րոպեում հետ է մղել երեք 11 մետրանոց: Այս մասին փոխանցում է championat.com-ը:
Խաղն ավարտվել է հյուրերի օգտին՝ 1-0 հաշվով, շնորհիվ ֆրանսիական թիմի դարպասապահ Բերքե Օզերի կողմից հետ մղված երեք 11 մետրանոց հարվածների։
Մրցավարը 82-րդ րոպեին 11 մետրանոց հարված է նշանակել «Լիլի» դարպասին, որից հետո հռոմեական թիմի խաղացողները երկու անգամ վերիրացրեցին 11 մետրանոց հարվածները խաղացողների կողմից թույլ տրված խախտումների պատճառով։
25-ամյա թուրք դարպասապահը Լիգա 1-ի թիմին միացել է այս ամռանը։
Նա Ֆրանսիայի առաջնության հինգ խաղում բաց է թողել ինը գոլ։