Կարևոր իրադարձություններ

Պոլիտեխնիկական համալսարանը միանում է «SAFER» նախաձեռնությանը

03 Հոկտեմբեր, 2025 23:41
Պոլիտեխնիկական համալսարանը միանում է «SAFER» նախաձեռնությանը
Գոռ Պատվականի Վարդանյան Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի գրառումը
 
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման Հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել եմ գործընկերոջս, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բոթչերի հետ:
Համագործակցությունը կկատարվի «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։
Այս նախաձեռնության նպատակն է աջակցել ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում 300 խոցելի, կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների մեջ։
Աջակցության միջոցառումները ներառում են․
տների էներգետիկական աուդիտ,
տների ջերմամեկուսացում,
արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։
Վստահ եմ, որ այս համագործակցությունը կնպաստի համայնքների կլիմայական կայունության ամրապնդմանը, էներգախնայողությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Լրահոս

Դիտել ավելին