Կարևոր իրադարձություններ

Իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը 10 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին և ձերբակալվել

15 Հոկտեմբեր, 2025 15:00
Իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը 10 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին և ձերբակալվել

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Լրահոս

Դիտել ավելին