Կարևոր իրադարձություններ

Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական

17 Հոկտեմբեր, 2025 10:20
Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և շատերի հարգանքն ու սերը վայելող Էրիկը, Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նշանակվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։

Հոհաննես Ծառուկյանը հայտնել է, որ Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մյուս զինակիցներին՝ միասին ստեղծելով հնարավորություն շարունակելու մարզումները թե՛ Երևանում, թե՛ մարզերում և լուծելու նրանց առջև ծառացած խնդիրները։

«Շնորհավորում եմ քեզ, եղբայր, մաղթում արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն։ Մենք միշտ Ձեր կողքին ենք»,- գրել է Ծառուկյանը։

Լրահոս

Դիտել ավելին