Կարևոր իրադարձություններ

Էրիկ Եղյանը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով

17 Հոկտեմբեր, 2025 21:50
Էրիկ Եղյանը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով

Հարգելի՛ ընկերներ,

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը  44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։  Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։  Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու ու վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել և   Էրիկն այս գործընթացն է համակարգելու։ Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու: 2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը: Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում  հաշմանդամություն ձեռք բերած մարդ, սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ: Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի  մասնակից այլ տղաներից։ Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար: Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում: 

Լրահոս

Դիտել ավելին