«Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը երկու ամսով կալանավորվել է
23 Հոկտեմբեր, 2025 12:15
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: