Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, որը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց հետազոտման նպատակով, փորձել է փախուստի դիմել՝ ցած նետվելով հիվանդանոցի պատուհանից։
Քրեակատարողական ծառայողը արձակել է կրակոց կալանավորի ոտքի հատվածում՝ կանխելով փախուստը։
Կալանավորված անձը տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն։
Shamshyan.com–ի տվյալներով՝ վիրավորը օտարերկրացի է։