Կարևոր իրադարձություններ

Տանգոյի համար երկուսն են պետք. Կոպերկինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

24 Հոկտեմբեր, 2025 12:58
Տանգոյի համար երկուսն են պետք. Կոպերկինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուս դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլերի մասին.
 
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները դառնում են ավելի հասուն՝ չնայած առկա տարաձայնություններին։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում դեսպանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում և ձեռք են բերում նոր ձևեր։
Կոպիրկինի խոսքով՝ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ շարժման վրա․ «Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ», – ասել է նա։ Դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-ռուսական կապերը չեն սահմանափակվում միայն տնտեսական ոլորտով․ դրանք առաջին հերթին ժողովուրդների միջև են, և մարդասիրական օրակարգն ունի առանցքային նշանակություն։

Լրահոս

Դիտել ավելին