ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ Զվարթնոց օդանավակայանում մաքսային նոր մոտեցում է ներդրվում։ Այլևս «կարմիր» ուղիով կանցնեն միայն այն ուղևորները, ովքեր նախկինում փորձել են խախտել օրենքը։ Հակոբյանը նշեց, որ նպատակն է նվազեցնել անհարմարությունները օրինապահ քաղաքացիների համար և կանխել անօրինական ապրանքների տեղափոխումը։