Կարևոր իրադարձություններ

Շահագրգիռ անձանց հղում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը. Արշակ Սրբազանը՝ իրեն վերագրված տեսանյութերի ու լուրերի մասին

25 Հոկտեմբեր, 2025 15:54
Շահագրգիռ անձանց հղում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը. Արշակ Սրբազանը՝ իրեն վերագրված տեսանյութերի ու լուրերի մասին
Արշակ Սրբազանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով համացանցում շրջանառվող անպատշաճ բովանդակությամբ տեսանյութերին և իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Նա դրանք որակել է որպես զրպարտություն՝ նշելով, որ դրանք փորձ են վարկաբեկելու ինչպես իրեն, այնպես էլ եկեղեցուն։
Սրբազանի խոսքով՝ իշխող ուժի քարոզչամեքենան զբաղված է խեղկատակություններով՝ փոխարենը զբաղվելու երկրի առջև ծառացած իրական խնդիրներով։ Նա ընդգծել է, որ չի պատրաստվում հերքել հորինվածքները և դրանք պարզապես արհամարհում է։
«Շահագրգիռ անձանց հրապարակավ հղում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը», — նշել է Արշակ Սրբազանը՝ հավելելով, որ եկեղեցուն վարկաբեկելու փորձերը որևէ արդյունք չեն ունենա։

Լրահոս

Դիտել ավելին