Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին. Ռուս ուղղափառ եկեղեցի

25 Հոկտեմբեր, 2025 22:57
ՀՀ վարչապետը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին. Ռուս ուղղափառ եկեղեցի
Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցին։
Հայ ժողովուրդը եկեղեցվուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։
«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից»։

Լրահոս

Դիտել ավելին