Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը զբաղվում է Արշակ Սրբազանի վերաբերյալ տարածված տեսանյութերի գործով

28 Հոկտեմբեր, 2025 15:03
Դատախազությունը զբաղվում է Արշակ Սրբազանի վերաբերյալ տարածված տեսանյութերի գործով
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդմանը, որը վերաբերում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքին։
Ըստ հաղորդագրության՝ քննության առարկա են դառնում տարածված տեսանյութերը, որոնց վերաբերյալ ՀԿ-ն արդեն հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել դատախազություն՝ մատնանշելով անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտման հանգամանքներ։
Տեսանյութերը տարածվել են երկու օր առաջ։ Դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է դեպքի բոլոր մանրամասները։

Լրահոս

Դիտել ավելին