Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով։ Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել նրա որակազրկման մասին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի հետևանքով։
Բարսեղյանը խաղի 52-րդ րոպեին գլխով հարվածել էր մրցակցին՝ վիճաբանության ընթացքում։ Նա բաց կթողնի առաջիկա հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև մեկ հավելյալ պաշտոնական հանդիպում։