Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

28 Հոկտեմբեր, 2025 15:25
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան, 25 մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ը կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։

Լրահոս

Դիտել ավելին