Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն պարզաբանում է Սահակ Մանուկյանի ազատման պատճառները

28 Հոկտեմբեր, 2025 21:13
ԵՊՀ-ն պարզաբանում է Սահակ Մանուկյանի ազատման պատճառները
Aravot.am-ը դիմել էր Երևանի պետական համալսարան՝ պարզելու, թե ինչ հիմքով է աշխատանքից ազատվել ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանը։ Վերջինիս դասախոսության ժամանակ, հիշեցնենք, թաքուն նկարահանել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը։
ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պատասխանել է, որ Սահակ Մանուկյանը հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով․
«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք հիմք են հանդիսացել որոշման համար»,– նշել է նա։
Խոսնակը նաև փոխանցել է լուսանկար, որը, ըստ ԵՊՀ-ի, համարվում է փաստական ապացույց և ուղարկվել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։ Միևնույն ժամանակ, նա չի պարզաբանել՝ արդյոք հենց այդ լուսանկարն է թաքուն նկարել և ռեկտորին փոխանցել պատգամավորի դուստրը։

Լրահոս

Դիտել ավելին