Կարևոր իրադարձություններ

Տարոն Չախոյանը արձագանքել է Նարեկ Կարապետյանի արտահայտությանը

29 Հոկտեմբեր, 2025 14:42
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանը արձագանքել է Նարեկ Կարապետյանի արտահայտությանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի «Պետությունը պետք է գործարան սարքի, ոչ թե դպրոց ու ճանապարհ»արտահայտությանը.
«Նարեկը չի հասկանում, որ առանց կրթության գործարան հնարավոր չէ սարքել։
Չի հասկանում, որ առանց կրթության գործարան հնարավոր չէ աշխատացնել։
Չի հասկանում, որ առանց կրթության դպրոց ու ճանապարհ էլ հնարավոր չէ սարքել։
Չի հասկանում, որ պետության զարգացման թիվ 1 նախապայմանը կրթությունն է։
Նարեկը չի հասկանում, դեռ խակ է․․․ ԱԶԱՏՈՒՏՈՒԹՅՈՒՆ Տաշիր Սամոյին»:

Լրահոս

Դիտել ավելին