Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների գործով հետախուզվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանում

29 Հոկտեմբեր, 2025 15:24
Թմրամիջոցների գործով հետախուզվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանում
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Չեխովի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի 58-ամյա մի բնակչի։
Տղամարդը հոկտեմբերի 8-ից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։
Ձերբակալվածը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։

Լրահոս

Դիտել ավելին