Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին իր սոցիալական էջերում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
  Քաղաքապետը հայտնել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
  «Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:
  Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա»,- գրել է Ավինյանը: