Այսօր ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հարցի շուրջ, որն անպայման պետք է կարևոր տեղ ունենա «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Խոսքը թմրամոլության դեմ պայքարի մասին է։
Թմրամոլությունը չարիք է, ողբերգություն բերող չարիք։ Ամեն կերպ, ամեն օր բոլորով պետք է պայքարենք սրա դեմ։
Չի կարող լինել անտարբերություն սրա հանդեպ։ Այնքան անսպասելի կարող է մտնել մարդկանց տները, հարամել ամեն ինչ, ողբերգություն ու տառապանք բերել։
Սա այն հարցն է, որտեղ փոխզիջում չկա, ուղղակի չի կարող լինել։
Պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, պետք է բոլորի ջանքերը միավորել՝ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների, մարզաշխարհի, մտավորականության, մասնավորի և պետության։ Միասին աշխատեցինք՝ արդյունք կլինի։