Կարևոր իրադարձություններ

3-ամյա Տիգրանի հայրը խոսովանել ու ընդունել է որդու սպանությունը

09 Նոյեմբեր, 2025 11:33
3-ամյա Տիգրանի հայրը խոսովանել ու ընդունել է որդու սպանությունը
3-ամյա Տիգրանի սպանությունը կատարել է նրա հայրը։ Այս մասին Հ1-ի եթերում հայտնել է ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ տղամարդը խոստովանել է, որ ինքն է սպանել որդուն՝ կասկածելով, թե երեխան իրենը չէ։
«Կասկածել է, որ երեխան իրենը չի։ Ընտանիքում նմանատիպ քննարկում երբեք չի եղել, ոչ մի վեճ չի եղել։ Կոնֆլիկտային ընտանիք չի եղել, և նրանք երբեք չեն հայտնվել ոստիկանության տեսադաշտում այդ առումով»,– նշել է Պետրոսյանը։

Լրահոս

Դիտել ավելին