Կարևոր իրադարձություններ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջում է ապահովել Վարդան Ղուկասյանի բուժօգնությունը

09 Նոյեմբեր, 2025 16:04
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջում է ապահովել Վարդան Ղուկասյանի բուժօգնությունը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջվող բժշկական օգնությունից։
Փոստանջյանի խոսքով՝ նոյեմբերի 6-ին Վարդան Ղուկասյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից շտապօգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կյանքի համար վճռորոշ միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։ Սակայն հաջորդ օրը նրան վերադարձրել են քրեակատարողական հիմնարկ՝ առանց անհրաժեշտ մասնագետների ներկայության։
Փոստանջյանը նշել է, որ մերժվել է նաև Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը հիմնարկ՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Նա փաստում է, որ Ղուկասյանի առողջական վիճակը պահանջում է անհապաղ և մասնագիտացված բուժում, որն իշխանությունները մերժում են։
Փաստաբանը նաև հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանի գործը ունի քաղաքական ենթատեքստ և կոչ է արել իրավապահ մարմիններին ապահովել նրա կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը։

Լրահոս

Դիտել ավելին