Կարևոր իրադարձություններ

«Հայոց Արծիվները» միացել են Հատիս լեռան վրա ընթացող շինարարական աշխատանքներին (տեսանյութ)

10 Նոյեմբեր, 2025 13:18
«Հայոց Արծիվները» միացել են Հատիս լեռան վրա ընթացող շինարարական աշխատանքներին (տեսանյութ)
Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարությունը շարունակվում է՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ կամավորների։
Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացրել է, որ այս անգամ աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» կուսակցության ղեկավար կազմը և կամավորական մարտական ջոկատի անդամները։
 
«Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է։
 
Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։
 
Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ» գրել է Ծառուկյանը։

Լրահոս

Դիտել ավելին