Կարևոր իրադարձություններ

Երևանում պարեկները փրկել են թունավորում ստացած երեխայի կյանքը

11 Նոյեմբեր, 2025 19:03
Երևանում պարեկները փրկել են թունավորում ստացած երեխայի կյանքը
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի՝ հայտնելով, որ երեխա է թունավորվել և անհրաժեշտ է շտապ տեղափոխել բժշկական կենտրոն։
Գարեգին Նժդեհի և Արշակունյաց պողոտաների խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկները անմիջապես արձագանքել են կանչին, մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին նրան տեղափոխել հիվանդանոց։
Բժիշկների խոսքով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Լրահոս

Դիտել ավելին