Կարևոր իրադարձություններ

Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող NovAir օդային շահագործողի վկայականը ժամանակավորապես կասեցվել է

11 Նոյեմբեր, 2025 21:13
Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող NovAir օդային շահագործողի վկայականը ժամանակավորապես կասեցվել է
Երևան–Կապան–Երևան չվերթն իրականացնող NovAir ավիաընկերության օդային շահագործողի վկայականը ժամանակավորապես կասեցվել է։
Ինչպես հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Sputnik Արմենիայի հետ զրույցում, սա արվում է իրավական պահանջի համաձայն․ ավիափոխադրողը պետք է ունենա կամ վարձակալած լինի առնվազն մեկ թռիչքի համար պիտանի ինքնաթիռ կամ ունենա ձեռքբերման համաձայնագիր։
Վկայականի կասեցման որոշումը կայացվել է հոկտեմբերի 27-ին, վեց ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը։
Ըստ գերատեսչության՝ այս որոշումը կապված չէ ավիաընկերության գործունեության կամ անվտանգության խնդիրների հետ։

Լրահոս

Դիտել ավելին