Կարևոր իրադարձություններ

Բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին. Փաշինյան

12 Նոյեմբեր, 2025 13:13
Բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին. Փաշինյան

Միջպետական հարաբերություններում և խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելն առանձնապես լավ ժանր չէ: Ներքինում էլ լավ ժանր չէ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հարցազրույցին, որի շրջանակում ադրբեջանցի պաշտոնյան ասել էր, թե Փաշինյանը բանակցությունների ընթացքում կտրուկ դիրքորոշում է փոխել, ինչն էլ հանգեցրել է պատերազմական իրավիճակի:

Փաշինյանը նախ նշեց՝ պետք է ճշտել՝ այդ խոսակցությունը ձայնագրվա՞ծ է, թե՞ ձայնագրված չէ՝ հիշեցնելով, որ 2018-ին ԱԱԾ-ում բավականին նյութեր են ոչնչացվել, և խոստացավ ստուգել դա:

Անդրադառնալով Բայրամովի մատնանշած խոսակցության բովանդակությանը՝ Փաշինյանը ընդգծեց, որ իր բոլոր դիրքորոշումներն արտահայտված են հրապարակային:

«2018-ից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխությունն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք:

Ես կարող եմ մի բան ասել վստահաբար. այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին: Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համեմատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ՝ համընկնո՞ւմ է՝ համընկնում է, չի՞ համընկնում՝ ուրեմն սխալ է»,- ասաց նա:

Լրահոս

Դիտել ավելին