Կարևոր իրադարձություններ

2026-ից Հայաստանը կունենա նոր կենսաչափական անձնագրեր և ID քարտեր

19 Նոյեմբեր, 2025 15:29
2026-ից Հայաստանը կունենա նոր կենսաչափական անձնագրեր և ID քարտեր
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս։ Այցի ընթացքում կողմերը հաստատել են նոր նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրերի տվյալների էջի կառուցվածքն ու դիզայնի մի շարք տեխնիկական հարցեր։
Պատվիրակությանը ներկայացվել են սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի արդիականացման ուղղություններն ու տեխնիկական լուծումները, ինչպես նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ գործընթացը, զարգացումները և սպասվող նորարարությունները։

Լրահոս

Դիտել ավելին