Կարևոր իրադարձություններ

Դատարանը բավարարել է Վարդան Ղուկասյանի որդուն երկու ամսով կալանավորելու միջնորդությունը

21 Նոյեմբեր, 2025 13:12
Դատարանը բավարարել է Վարդան Ղուկասյանի որդուն երկու ամսով կալանավորելու միջնորդությունը
Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։
Երեկ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:

Լրահոս

Դիտել ավելին