Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է`
<Սիրելի՛ ընկերներ,
Օրերս Watsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։
Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության>։