ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է վերանայել այն բոլոր փախստականների գործերը, որոնք մուտք են գործել երկիր նախկին նախագահ Ջո Բայդենի կառավարման տարիներին։ Այդ մասին նշվում է ԱՄՆ կառավարության ներքին հուշագրում, որի բովանդակությանը ծանոթացել է Reuters-ը։
Գործակալության գնահատմամբ՝ նախադեպը չունեցող այս քայլը կարող է վերաբացել հազարավոր անձանց գործերը, ովքեր դիմել էին ապաստանի համար։ Ըստ աղբյուրների՝ վերանայման գործընթացն ընդգրկելու է ինչպես անվտանգության ստուգումները, այնպես էլ նրանց մուտքի օրինական հիմքերի գնահատումը։