Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորի և Ջերմուկի աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. Վայոց ձորի մարզպետ

26 Նոյեմբեր, 2025 17:01
Եղեգնաձորի և Ջերմուկի աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. Վայոց ձորի մարզպետ
Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ. Վայոց ձորի մարզպետը` աղբավայրերի հրդեհների մասին
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։
Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։
Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։

Լրահոս

Դիտել ավելին