Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող ականի վրա պայթել է։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրանք վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված պայմաններում։ Նշվում է, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում: