Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Կոտայքի մարզում. վիրավորի և կասկածյալի ինքնությունը պարզվել է

04 Դեկտեմբեր, 2025 12:54
Դանակահարություն Կոտայքի մարզում. վիրավորի և կասկածյալի ինքնությունը պարզվել է
Կոտայքի մարզում դանակահարության դեպք է արձանագրվել։ SHAMSHYAN.com–ի տվյալներով՝ նոյեմբերի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Մհեր Գ.-ն՝ «պոլիտրավմա, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է Ջրվեժ–Գառնի ճանապարհի կամրջի տակ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նախնական տվյալներով՝ Մհեր Գ.-ն այնտեղ հանդիպել է իր ծանոթ Արմենուհի Գ.-ի և նրա ամուսնու՝ 32-ամյա Հովհաննես Հ.-ի հետ հարաբերությունները պարզելու նպատակով։ Վերջինս էլ, ըստ ոստիկանության, իր մոտ եղած դանակով հարվածել է Մհեր Գ.-ի մեջքին։
Հովհաննես Հ.-ն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում։ Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ դանակը հայտնաբերելու և դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Լրահոս

Դիտել ավելին