Կարևոր իրադարձություններ

Երևանում կինը դանակահարել է 36-ամյա ամուսնուն

05 Դեկտեմբեր, 2025 11:03
Երևանում կինը դանակահարել է 36-ամյա ամուսնուն
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու. տեղեկացնում է shamshyan.com-ը։
«Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, Կենտրոնականի ոստիկանները, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Նիկիտա Ի․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ»,- գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորին դանակահարել է կինը։

Լրահոս

Դիտել ավելին