Կարևոր իրադարձություններ

Վաղատինը ունի նոր դպրոց․ շահագործման է հանձնվել 100 աշակերտի համար նախատեսված դպրոցը

12 Դեկտեմբեր, 2025 15:39
Վաղատինը ունի նոր դպրոց․ շահագործման է հանձնվել 100 աշակերտի համար նախատեսված դպրոցը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հրապարակել է Վաղատինի դպրոցի նախկին ու նոր լուսանկարները՝ նշելով, որ համայնքը ստացել է նոր, կահավորված և անվտանգ կրթական հաստատություն։
Չախոյանի խոսքով՝ 62 տարվա պատմություն ունեցող հին դպրոցը խարխլված վիճակում էր․ շենքը կառուցվել էր դեռ 1962 թվականին և վերջին անգամ վերանորոգվել էր 2001-ին։ Նորակառույցը նախատեսված է 100 աշակերտի համար, ունի ժամանակակից պայմաններ, ինչպես նաև 20 փոքրիկի համար նախատեսված նախակրթարան։
«Բարով վայելեք, սիրելի վաղատինցիներ»,– գրել է նա։

Լրահոս

Դիտել ավելին