Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր
18 Դեկտեմբեր, 2025 13:20
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։
Կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ։