Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվեց ազատազրկման 6 տարով
18 Դեկտեմբեր, 2025 14:22
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման, որից հանվել է նախնական կալանքի 11 ամիս 1 օրը, և վերջնական պատիժ է նշանակվել՝ 5 տարի 29 օր ազատազրկում։ Այս մասին Փաստ ինֆոն տողեկացել է Հակակոռուպցիոն դատարանից:
Մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Գրիգորյանը կմնա ազատության մեջ․ նրա նկատմամբ ընտրված գրավ խափանման միջոցը կմնա անփոփոխ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ծառայել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի ենթակայության ներքո և, ըստ գործի նյութերի, վերջինիս կողմից մարտադաշտը լքելուց հետո պատշաճ չի կազմակերպել վաշտի նահանջը։ Վաշտը հիմնականում բաղկացած է եղել նորակոչիկներից, որոնք բավարար մարտական պատրաստություն չեն անցել։
Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել Իշխան Վահանյանի գործով դատաքննության ընթացքում՝ դատարանում տրված ինքնախոստովանական ցուցմունքներից հետո։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։