Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
19 Դեկտեմբեր, 2025 11:38
Ներկայումս Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա գիտակցության մեջ է, իսկ նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվում է կայուն։
Բժշկական թիմի փոխանցմամբ՝ իրականացված միջամտումից հետո քահանայի վիճակի զարգացումը գնահատվում է բարենպաստ, և այս պահին լրացուցիչ բժշկական միջամտությունների անհրաժեշտություն չկա։ Նրա առողջական վիճակը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել և Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ սրտի ստենտավորման նպատակով։