Սահմանային և մաքսային հսկողությունը Հայաստանում կթվայնացվ
17 Հունվար, 2026 19:30
TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիական լուծումները կկիրառվեն ոչ միայն առանձին սահմանային անցակետերում, այլև հանրապետության մյուս սահմանային կետերում, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ծրագրի նպատակն է բարձրացնել սահմանային և մաքսային հսկողության արդյունավետությունը, անվտանգությունը և արդիականացնել կառավարման համակարգերը։