Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի վիճակը գնահատվել է բարձր ռիսկային

17 Հունվար, 2026 20:00
Վարդան Ղուկասյանի վիճակը գնահատվել է բարձր ռիսկային
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկ, սրտաբան Վահան Հակոբջանյանի կոչ-հայտարարությունը՝ կապված Ղուկասյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ։
Բժշկի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը շարունակում է գանգատվել կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի արտահայտված տատանումներից։ Միևնույն ժամանակ, անհասկանալի պատճառներով նրա անձնական բժիշկը զրկված է հիվանդին այցելելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, իսկ շտապ բժշկական օգնության ծառայությունը չի կարող մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ղուկասյանը վերջերս դուրս է գրվել բժշկական կենտրոնից, որտեղ նրա մոտ ախտորոշվել են սրտի իշեմիկ հիվանդություն, կայուն ստենոկարդիա՝ III ֆունկցիոնալ դաս, սրտամկանի կրած ինֆարկտ, շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպ, ծանր ընթացքով, ինչպես նաև աորտայի լայնացում։
Բժշկի գնահատմամբ՝ ուղեկցող հիվանդությունների համադրությունը հիվանդի վիճակը դասում է բարձր ռիսկային խմբում՝ ըստ SCORE2 սանդղակի։ Կորոնար անգիոգրաֆիկ տվյալներով արձանագրվել են մի շարք լուրջ նեղացումներ և անոթային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի կամ նույնիսկ սրտի կանգի։
Բժիշկ Վահան Հակոբջանյանը կոչ է անում ցուցաբերել անհապաղ և համարժեք բժշկական մոտեցում՝ ընդգծելով, որ ցանկացած ուշացում կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Լրահոս

Դիտել ավելին