Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ Տոնոյան

27 Հունվար, 2026 14:05
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ երիտասարդներ,
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով։
Պարոն Ծառուկյանին ուղղված ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել՝
[email protected] էլ. հասցեով կամ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության սոցիալական էջերին՝
Instagram https://www.instagram.com/proposal_for_armenia/
Facebook https://www.facebook.com/ProposalForArmenia
Ձեզանից շատերը հնարավորություն կունենան անձամբ մասնակցել հանդիպմանն ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։
Սիրով սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը»։

Լրահոս

Դիտել ավելին