Կարևոր իրադարձություններ

Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար․ Լավրով

29 Հունվար, 2026 23:51
Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար․ Լավրով

Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Բազմիցս ասվել է, և նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հիշեցրել, որ Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը, նույնիսկ 60 օրով, և ցանկալի է՝ ավելի երկար, մեզ համար անընդունելի է»,-ասել է նա։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու նախորդ բոլոր փորձերն ավարտվել են նրանով, որ ցանկացած հրադադար անմիջապես օգտագործվել է Կիևին նոր զենք մատակարարելու և Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար շնչելու հնարավորություն տալու համար։

Լրահոս

Դիտել ավելին