Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք հարցեր՝ կապված կրթության, զբաղվածության, երիտասարդական նախաձեռնությունների զարգացման և պետական-հասարակական կյանքում նրանց ներգրավվածության հետ։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներին՝ ընդգծելով, որ նրանց գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են նշանակալի դեր ունենալ Հայաստանի ապագայի ձևավորման գործում։