Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

06 Փետրվար, 2026 18:18
Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն՝ ընդգծելով, որ փոխադարձ այցելություններն ու համատեղ զորավարժությունները նպաստում են այդ կապերի հետագա խորացմանը։

Նասիրզադեն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա կառուցված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ռազմական ոլորտում հետագա զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին