Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար

18 Փետրվար, 2026 14:36
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար
Փետրվարի 18-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Միաժամանակ նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։

Լրահոս

Դիտել ավելին